Home / Հայաստան / Ցմահ դատապարտյալը կարել է բերանը. պատճառների մասին չեն հայտնում

Ցմահ դատապարտյալը կարել է բերանը. պատճառների մասին չեն հայտնում

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում գտնվող ցմահ դատապարտյալ Գնուն Վարդանյանը այսօր առավոտյան կարել է բերանը: Տեղեկությունը Epress.am-ի հետ զրույցում հաստատել է Քրեակատարողական վարչության հասարակայնության հետ կապերի պատասխանատու Գոռ Ղլեչյանը: Ըստ նրա՝ ցմահ դատապարտյալը այս քայլին դիմել է՝ ներկայացնելով «անօրինական պահանջներ», որոնք հնարավոր չէ կատարել: Թե ինչ պահանջներ են դրանք՝ Ղլեչյանը չի մանրամասնել: Ցմահ դատապարտյալը տեղափոխվել է առանձին խուց:

Սա առաջին դեպքը չէ, երբ Վարդանյանը կարում է բերանը: Նախկինում նա այդ քայլին էր դիմել, երբ նրան զրկել էին զանգահարելու իրավունքից: 

Tekali Taxi