Home / Տեսանյութեր / Կոնդեցիները վարչապետին «չբռնացրին». «անտունների պառադ» են խոստանում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Կոնդեցիները վարչապետին «չբռնացրին». «անտունների պառադ» են խոստանում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Կոնդ թաղամասի թվով 80 բնակիչների այսօր չի հաջողվել «բռնացնել» կառավարության նիստից հետո շենքից հեռացող վարչապետին: Նրանք տարբեր խմբերի են բաժանվել ու որոշել են հսկել այն բոլոր մուտքերը, որտեղից կարող էր հեռանալ վարչապետը, սակայն մի քանի ժամ սպասելուց հետո նրանք ակցիան շարունակել են ՀՀ ֆինանսների նախարարության մոտ:

Նշենք, որ 6 տարի է, ինչ կոնդեցիների տները քանդել են, և խոստացել են այդ տեղում կառուցվող շենքում իրենց բնակարանով ապահովել 2,5 տարում, սակայն կառավարությունը, իրենց խոսքով, «էսօր-էգուց է անում»:

Еpress.am-ի հետ զրույցում բնակիչները ընդգծել են, թե պայմանագիր ունեն, առկա են բոլոր փաստաթղթերը, սակայն կառուցապատող «Դաունթաուն» ընկերությունը խաբում է և բնակարաններ չի տրամադրում:

«215 ընտանիք այսօր վարձով է ապրում՝ կեսից շատը մահացել, մի մասն էլ երկիրը լքել, գնացել ա: Փողերը կերել են, հիմա ասում են՝ «փող չկա, որ ներդրում անենք»: 6 տարվա ընթացքում 4 հարկ են սարքել», – ասել է Գարեգին Սաֆարյանը:

Նա նշել է, թե իրենց պահանջը մեկն է՝ տների տեղում ստանալ  խոստացված նոր բնակարանները, ինչի հույսը արդեն կորցրել են, չնայած Սերժ Սարգսյանն իրենց 1 տարի առաջ բնակիչներին ասել էր, որ չմտածեն՝ «ամեն ինչ լավ կլինի»:

«6 տարի ա՝ չենք մտածում, բայց հիմա հանգիստ չենք նստելու, գնալու ենք ֆինանսների նախարարի մոտ, տեսնենք՝ ինչ ա ասում: Էրենբունի-Երևան տոնախմբության ժամանակ ակցիայի ժամանակ ակցիաներով ենք դուրս գալու: Ուղղակի հրաշալի կլինի՝ անտունների պառադ կլինի», -եզրափակել է մեր զրուցակիցը: