Home / Հայաստան / «Թող Սամվել Ալեքսանյանը Կոմիտասի շուկան էլ վերցնի». Փակ շուկայի մոտ՝ ակցիաներից հետո (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Թող Սամվել Ալեքսանյանը Կոմիտասի շուկան էլ վերցնի». Փակ շուկայի մոտ՝ ակցիաներից հետո (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, օլիգարխ Սամվել Ալեքսանյանին պատկանող Փակ շուկայի մոտ երեկ շարունակվել են «Ազատագրենք հուշարձանը օլիգարխից» նախաձեռնության և Սամվել Ալեքսանյանի կողմնակիցների ակցիաները: Դրանք նույն սցենարով են անցել, իսկ նախաձեռնության կողմնակիցների հեռանալուց հետո Epress.am-ի թղթակցի տեսախցիկը ֆիքսել է, թե ինչպես է Սամվել Ալեքսանյանի աներորդին, ով մշտապես ակցիաների ժամանակ գտնվում է Փակ շուկայի մոտ, զրուցում ոստիկանների հետ:

Նույն պահին Փակ շուկայի մոտ կանգնած են եղել մի խումբ կանայք, ովքեր նույնպես մշտապես ներկա են ակցիաներին և որոնց սովորաբար ակցիայի վայր են բերում ավտոբուսներով:

Բուն ակցիաների ընթացքում նրանք մշտապես ցանկանում են, որպեսզի տեսախցիկները ֆիքսեն իրենց, մինչդեռ ակցիայից հետո կանանց դուր չի եկել, որ լրագրողը շարունակում է նկարահանումները: Սկզբում նրանք պահանջել են չտեսահանել իրենց՝ անընդհատ պնդելով, որ շուկայի աշխատողներ են, ապա կանանցից մեկը, ով ակտիվությամբ աչքի է ընկնում բոլոր ակցիաների ընթացքում, տեսախցիկի առջև հայտարարել է, թե «Սամվել Ալեքսանյանը թող Կոմիտասի շուկան էլ վերցնի, սարքի, մարդիկ աշխատեն»:

Tekali Taxi