ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Կարեն Ավագյանի հարազատ եղբայրը՝ Արթուր Ավագյանը, օրերս նշանակվել է Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի Վարչատնտեսական և սոցիալական հարցերով պրոռեկտորի պաշտոնում, գրում է «168 ժամ» պարբերականը։
Թերթի բնորոշմամբ, բուհերում սովորաբար դա կոչում են՝ «փող ուտելու պաշտոն»: Արթուր Ավագյանը մինչ այդ աշխատել է Պետական գնումների գործակալությունում։