Home / Տեսանյութեր / Հարավային Կովկասի կանայք միասին կպայքարեն միջնադարյան ինկվիզիցիայի դեմ

Հարավային Կովկասի կանայք միասին կպայքարեն միջնադարյան ինկվիզիցիայի դեմ

Հարավային Կովկասում կանանց իրավունքների պաշտպանությանը, քաղաքական կյանքում նրանց ակտիվությանն աջակցելու նպատակով ստեղծվում է տարածաշրջանային կառույց՝ Հարավային Կովկասի կանանց կոնգրես:

Տարածաշրջանային կենտրոնում Հայաստանը ներկայացնում է Կանանց ռեսուրսային կենտրոնը, Ադրբեջանը՝ Կանանց իրավունքների պաշտպանության ասոցիացիան, Վրաստանը՝  Կանանց քաղաքական ռեսուրս կենտրոնը: 

Կազմակերխությունների միջև համագործակցությունը սկսվել է 2006 թվականից, երբ տարբեր հանդիպումների, հետազոտությունների արդյունքների ուսումնասիրության արդյունքում կանանց իրավունքներով զբաղվող ՀԿ-ները եկել են եզրակացության, որ բոլոր երեք երկներում կան ընդհանուր խնդիրներ, և դրանց լուծումն ավելի հեշտ կլինի ապահովել միասնական ջանքերքով:  

Տարածաշրջանային կոնգրեսում Հայաստանի կանանց դերը քննարկելու համար այսօր հանդիպում է անցկացվել, որի մասնակիցները կարծիքներ են հնչեցրել հետագա գործողությունները ծրագրելու վերաբերյալ: Քաղաքացիական ակտիվիստները նախ որոշել են հավաքել կանանց իրավունքների  ոլորտում արդեն արված հետազոտությունները, գտնել միջոցներ՝ կանխելու ազգայնականությամբ կամ կրոնական էքստրեմիզմով տարված մարդկանց հարձակումները տարածաշրջանային կոնգրեսի ներկայացուցիչների վրա, ավելի ինտենսիվ դարձնել մարզերում կանանց հետ հանդիպմները՝ իրազեկությունը բարձրացնելու համար,  հանդիպումներ ունենալ երիտասարդների հետ, քանի որ շատերը չգիտեն՝ ինչ է իրականում կատարվում Վրաստանում և Ադրբեջանում:

Հանդիպման մասնակիցները նաև որոշել են ստեղծել ինֆորմացիայի փոխանակման ցանց, որի նպատակն է լինլեու մշակել փաստարկներ՝ հակահարված տալու ապատեղեկատվությանը և կանանց իրավունքները պաշտպանողներին միջնադարյան ինկվիզիցիայի ծուղակներից փրկելու համար:

Հայաստանում քննարկումներից հետո ստացված առաջարկները կներկայացվեն տարածաշրջանային կոնգրեսում: 

Tekali Taxi