Home / Հայաստան / Օդային փոխադրումների գները նվազելու են, խոստանում է վարչապետը

Օդային փոխադրումների գները նվազելու են, խոստանում է վարչապետը

Այսօր ՀՀ կառավարությունն ընդունել է ՀՀ մրցունակ և շարունակական օդային փոխադրումների ծառայությունների մատուցման ապահովման ծրագիրը հաստատելու ու ծրագրի իրականացումն ապահովող աշխատանքային խումբ ստեղծելու որոշում:

Ինչպես հայտնում է ՀՀ կառավարության կայքը, ծրագրի իրականացման աշխատանքային խումբը գլխավորելու է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը:

Տիգրան Սարգսյանն ասել է, որ հարցի շուրջ բուռն քննարկումներ են եղել և ու հնչեցվել են տարբեր իրարամերժ մոտեցումներ՝ խիստ կարգավորման տարբերակից մինչև առավելագույն ազատականացման տարբերակը:

«Որպեսզի այս ռազմավարական նշանակություն ունեցող հարցի վերաբերյալ ճիշտ որոշում ընդունվի՝ հանրապետության նախագահի հանձնարարականով Ազգային մրցունակության խորհուրդը պայմանագիր կնքեց աշխարհի ամենահայտնի ընկերություններից մեկի՝ Մաքքենզի ընկերության հետ, որը վարձեց աշխարհի լավագույն մասնագետներին, որպեսզի Հայաստանի Հանրապետության համար մշակի այս բնագավառի ռազմավարությունը: Ռազմավարությունը երկու անգամ քննարկվել է Հայաստանի Հանրապետության նախագահի մոտ, Մաքքենզիի կողմից ներկայացվել են մանրակրկիտ հաշվետվություններ, վերլուծություններ, նրանց մասնագետները մի քանի անգամ այցելել են Հայաստան և արդյունքում ծնվել է այն հայեցակարգը, որն այսօր ներկայացվում է ձեր դատին: Ըստ այս բնագավառի աշխարհի լավագույն մասնագետների՝ Հայաստանը պետք է գնա ազատականացման ճանապարհով, ինչը խթանելու է համախառն ներքին արդյունքի աճը, ստեղծելու է նոր աշխատատեղեր, ուղևորափոխադրումները դարձնելու է հարմարավետ և գները նվազելու են: Սրանք են հիմնական դրույթները, որոնք արտացոլված են այս ռազմավարության մեջ և նկարագրված են քայլերը, միջոցառումները, ժամկետները, թե ինչպես պետք է իրականացվեն այդ բարեփոխումները Հայաստանում», – ասել է վարչապետը: 

Tekali Taxi