Գլխավոր / Հայաստան / Միգրանտները ստիպված կլինեն ՌԴ-ում ռուսաց լեզվի քննություն հանձնել

Միգրանտները ստիպված կլինեն ՌԴ-ում ռուսաց լեզվի քննություն հանձնել

2005 թվականից սկսած՝ ՌԴ-ում աշխատանքի թույլտվություն ստանալիս բոլոր միգրանտները ստիպված կլինեն ռուսերեն լեզվի դասընթացներ անցնել ու իրենց գիտելիքները հաստատել քննության ժամանակ: Այս մասին չորեքշաբթի օրը հայտնել է Դաշնային միգրացիոն ծառայության ղեկավարի առաջին տեղակալ Եկատերինա Եգորովան:

Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն,  ըստ գործող օրենսդրության՝ ռուսերենի իմացությունը հաստատող քննություն ստիպված կլինեն հանձնել այն օտարերկրացիները, որոնք ցանկանում են աշխատել  բնակարանային-կոմունալ ծառայությունների, առևտրի ու սպասարկման ոլորտներում:

Եգորովայի խոսքով՝ 2015 թվականից ռուսաց լեզվի դասընթացները պարտադիր կլինեն աշխատանքի թույլտվություն ստանալ ցանկացող օտարերկրացիների համար:

«Համապատասխան օրինագիծն այժմ քննարկվում է Պետդումայում»,- ասել է Եգորովան: