Home / Հայաստան / ՀԱԿ գրասենյակի վրա հարձակված մարդուն գտել են. ոստիկանություն

ՀԱԿ գրասենյակի վրա հարձակված մարդուն գտել են. ոստիկանություն

Ոստիկանությունը հայտնաբերել է երեկ առավոտյան Հայ Ազգային Կոնգրեսի գրասենյակ ներխուժած ու սպառնալիքներ հնչեցրած տղամարդուն: Այս մասին հայտնում է ոստիկանության պաշտոնական կայքը:

Համաձայն տարածված տեղեկատվության՝ երկու դանակով ՀԱԿ գրասենյակ ներխուժած և սպառնալիքներ տված անձը Սպիտակ քաղաքի բնակիչ, 56-ամյա Արսեն Օհանյանն է:

Նոյեմբերի 2-ին, ժամը 01.15-ին, Օհանյանը հայտնաբերվել է Երևանի Թումանյան 3 շենքի մոտ ու բերման ենթարկվել ոստիկանության Կենտրոնական բաժին, որտեղ տվել է խոստովանական բացատրություն:

«Անձնական խուզարկությամբ Արսեն Օհանյանի մոտ հայտնաբերվել են հանցագործության գործիք հանդիսացող երկու դանակները՝ շեղբի 11 սանտիմետր երկարությամբ», – նշում է ոստիկանության կայքը:

Tekali Taxi