Home / Տեսանյութեր / Ոստիկանները ուժի կիրառմամբ բերման են ենթարկել Շանթ Հարությունյանին (ՖՈՏՈ)

Ոստիկանները ուժի կիրառմամբ բերման են ենթարկել Շանթ Հարությունյանին (ՖՈՏՈ)

Ժամը 17.00-ի սահմաններում Ոստիկանությունը Մաշտոցի պողոտայից՝ Ազատության հրապարակի մոտ, բերման է ենթարկել քաղաքական գործիչ, «Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանին, ով այսօր դիմակներով երթ էր նախաձեռնել դեպի նախագահական նստավայր: Դեռևս երթից առաջ Հարությունյանը, դիմելով հավաքված ակտիվիստներին, հայտարարել էր, որ հրապարակում մեծ թվով սադրիչներ են հավաքված: Նրա խոսքով ՝ինքն ու իր կողմնակիցները զենք չունեն, այլ ունեն փայտեր, և չեն պատրաստվում հարձակվել որևէ մեկի վրա, եթե սադրանքներ չլինեն:

Ինչպես փոխանցում է Epress.am-ի թղթակիցը, երբ Հարությունյանի կողմնակիցները փորձել են դուրս գալ Ազատության հրապարակից դեպի Մաշտոցի պողոտայի երթևեկելի մաս, ոստիկանները, բռնի ուժ կիրառելով, հրելով ու քաշքշելով, մոտ 10 ակտիվիստի մեքենաներ են նստացրել և տարել անհայտ ուղղությամբ:

Epress.am-ի թղթակցի փոխանցմամբ՝ բերման ենթարկելու ժամանակ ոստկանները հարվածել են ակտիվիստներից մի քանիսին: Այս պահին երթի մասնակիցները շարունակում են մնալ Ազատության հրապարակում:

1shant 2shant 3shant 4shant 5shant

Tekali Taxi