Home / Հայաստան / ԱԺ պատգամավորների իրավունքները խախտում են. Զուրաբյանը և Փաշինյանը պարզաբանում են պահանջում

ԱԺ պատգամավորների իրավունքները խախտում են. Զուրաբյանը և Փաշինյանը պարզաբանում են պահանջում

ՀԱԿ խմբակցության անդամ Լևոն Զուրաբյանն այսօր ԱԺ-ի քառօրյայի մեկնարկին հարց է բարձրացրել պատգամավորների իրավունքների խախտման մասին, մասնավորապես, հիշեցնելով, որ Նիկոլ Փաշինյանին արգելել են մտնել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ, իսկ իրեն երեկ՝ «Արտլաբի» արվեստագետների ձերբակալումից հետո, թույլ չեն տվել հանդիպել Արաբկիրի ոստիկանապետի հետ:

«Ի՞նչ քայլեր կարող է ԱԺ-ն ձեռնարկել, որ ապահովվի պատգամավորների  սահմանադրական իրավունքի կիրառումը»,- ասել է Զուրաբյանը: Հարցի շուրջ ԱԺ նախագահից պարզաբանում է պահանջել նաև պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:

Փաշինյանը նշել է, որ այս քառօրյայում ևս ընդգրկված են օրենքներ, որոնք վերաբերում են քրեակատրողական հիմնարկներին: «Ինչո՞ւ ենք քննարկում այդ օրենքները, եթե, միևնույնն է, դրանք չեն գործելու»,- ասել է Փաշինյանը:

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը պատասխանել է, որ իրենք ամեն ինչ պետք է անեն, որ օրենքը գործի: «Ինձ  ավելի մանրամասն տեղեկություն տվեք, և ես անձամբ կդիմեմ գերատեսչությունների ղեկավարներին: Ես հետամուտ եմ լինելու, փորձելու ենք հրավիրել գերատեսչությունների ղեկավարներին»,- ասել է Հովիկ Աբրահամյանը:

Tekali Taxi