Home / Տեսանյութեր / «Սա դեռ Շանթն է, կայծակը մենք ենք». ակցիա ԱԱԾ շենքի դիմաց (ՎԻԴԵՈ, ՖՈՏՈ)

«Սա դեռ Շանթն է, կայծակը մենք ենք». ակցիա ԱԱԾ շենքի դիմաց (ՎԻԴԵՈ, ՖՈՏՈ)

Այսօր 12.00-ից 14.00-ն մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա են անցկարցրել   Ազգային անվտանգության ծառայության շենքի դիմաց՝ ի պաշտպանություն նոյեմբերի 5-ին ձերբակալված քաղբանտարկյալներ Շանթ Հարությունյանի և նրա կողմնակիցների:

Ակցիային մասնակցում էին մոտ 30 քաղաքացիներ, ովքեր տեղեկություն ունեին, թե Շանթ Հարությունյանին տանելու են հոգեբուժարան, և ակցիայի նպատակն էր նաև դա թույլ չտալը: Հարությունյանը պահվում է ԱԱԾ-ի շենքում գտնվող «Երևան Կենտրոն» ՔԿՀ-ում (ԿԳԲ-ի պոդվալ):

1protestshant

Ակցիայի մասնակիցները պահել էին «Սա դեռ Շանթն է, կայծակը մենք ենք», «Ոչ Մաքսային միությանը», «Հայաստանը առանց Պուտինի» գրությամբ պաստառներ:

Ոստիկանները թույլ չեն տվել մասնակիցներին ակցիան անցկացնել ԱԱԾ-ի շենքի մոտ, և բողոքողները իրենց կարգախոսները հնչեցրել են դիմացի մայթին:

2protestshant

Լրագրողները հարցրել են ակցիայի մասնակիցներին՝ ինչու են քաղաքացիները նաև Մաքսային միության դեմ պաստառներ բերել: Ի պատասխան՝ նախաձեռնողները հիշեցրել են, որ Շանթ Հարությունյանի պայքարը հենց ռուսական իմպերիալիզմի դեմ էր, և դրա համար է նա այժմ անազատության մեջ: Բողոքի ակցիայի մասնակիցները նաև տարօրինակ չէին համարում, որ ԱԱԾ-ի դիմաց կազմակերպված ակցիային ավելի քիչ թվով մարդիկ էին եկել, քան նախորդ ակցիային: Ըստ նրանց՝ մարդկանց մոտ վախ կա ԱԱԾ շենքից:

Tekali Taxi