2026 թ. մայիս 20, չորեքշաբթի
Epress

Սերժ Սարգսյանը մեկնում է Ավստրիա՝ Ալիևին հանդիպելու

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով կմեկնի Ավստրիայի Հանրապետություն: Նոյեմբերի 19-ին Վիեննայում տեղի կունենա Սերժ Սարգսյանի հանդիպումը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, հաղորդում է ՀՀ նախագահի մամուլի գրասենյակը:

Այցի շրջանակներում Սերժ Սարգսյանը հանդիպում կունենա նաև Ավստրիայի նախագահ Հայնց Ֆիշերի հետ: