Home / Տեսանյութեր / Շանթ Հարությունյանին տեղափոխել են հոգեբուժարան. փաստաբանը բողոքարկելու է որոշումը

Շանթ Հարությունյանին տեղափոխել են հոգեբուժարան. փաստաբանը բողոքարկելու է որոշումը

Երեկ՝ նոյեմբերի 20-ին, ուշ երեկոյան քաղբանտարկյալ Շանթ Հարությունյանին «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից տեղափոխել են «Նուբարաշենի» հոգեբուժարան: Այս մասին Epress.am-ին հայտնել է Հարությունյանի պաշտպան Ինեսսա Պետրոսյանը, ով այսօր առավոտյան այցելել է իր պաշտպանյալին:

Փաստաբանի փոխանցմամբ՝ Հարությունյանն ասել է, որ իրեն բուժական անձնակազմը նորմալ է ընդունել, որևէ խնդիր չկա: Հարությունյանը նաև պաշտպանին է փոխանցել ՀՔԾ-ի որոշումը՝ իր նկատմամբ բռնություն կիրառելու առթիվ քրեական գործ հարուցելը մերժելու մասին: Պետրոսյանն ասել է, որ իրենք պատրաստվում են բողոքարկել որոշումը:

Սահմանված ժամկետում կողմը բողոքարկելու է նաև Կենտրոն և Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարանի վճիռը՝ Շանթ Հարությունյանին հոգեբուժարան տեղափոխելու մասին: