Home / Հայաստան / Հայրիկյանը նախագահականի մոտ է 70% մարդկանց անունից խոսելու համար (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Հայրիկյանը նախագահականի մոտ է 70% մարդկանց անունից խոսելու համար (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանն այսօրվանից սկսած մինչև նոյեմբերի 28-ը, ամեն օր ժամը 12:00-ից մինչև 17:00-ն ՀՀ նախագահի նստավայրի դիմաց բողոքի ցույց է անցկացնելու: Հայրիկյանը նախագահ Սերժ Սարգսյանին կոչ է անում գնալ Վիլնյուս ու ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիր նախաստորագրել, քանի որ «Հայաստանը ազատ պետություն է ու Մոսկվայի հետ կնքած որևէ փաստաթուղթ չունի»:

«Մաքսային միության վերաբերյալ ընդամենը հայտարարարություն է արված, նույնիսկ տևական բանակցություններ տեղի չեն ունեցել: Ինչ վերաբերում է Եվրոպայի հետ ընկերակցության զարգացմանը, հարաբերությունների ընդլայնմանը, ապա այստեղ պատկերն այլ է, այստեղ լուրջ աշխատանք է տարվել, ու կա որոշակի փաստաթուղթ, որը պետք է նախաստորագրել: Ես այսօր այստեղ ինձ չեմ ներկայացնում, ոչ էլ՝ ԱԻՄ-ը: Ես այսօր եկել եմ խոսելու այն 70%-ից ավելի մարդկանց անունից, ովքեր դեմ են բռնապետների հետ դաշինք կազմելու Հայաստանի իշխանության՝ գուցե պարտադրված ցանկությանը», – ասել է Հայրիկյանը:

Մանրամասները՝ տեսանյութում

3hayrikyan

1hayrikyan

2hayrikyan

Tekali Taxi