Home / Հայաստան / Պուտինի այցին ընդառաջ Հայաստան 60 հոգանոց պատվիրակություն է ժամանել. աղբյուր

Պուտինի այցին ընդառաջ Հայաստան 60 հոգանոց պատվիրակություն է ժամանել. աղբյուր

Երեկ Ռուսաստանի Դաշնությունից Հայաստան է ժամանել մոտ 60 հոգանոց պատվիրակություն, որը զբաղվելու է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի դեկտեմբերի 2-ին սպասվող հայաստանյան այցի նախապատրաստական աշխատանքներով։

Այս մասին գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը՝ հղում կատարելով լավատեղյակ աղբյուրներին։ Պատվիրակության անդամները երեկ տեղավորվում էին երևանյան հյուրանոցներում, նրանց հիմնական մասը կանգ է առել «Արմենիա Մարիոթ»-ում։

Թերթը նշում է, որ դա ՌԴ նախագահի այցի շրջանակներում Հայաստան այցելող ռուսների ընդամենը 10 տոկոսն է։

«Ըստ որոշ տեղեկությունների, Հայաստան է բերվել նաև ՌԴ նախագահի զրահապատ մեքենան», – հավելում է թերթը։ 

Մանրամասները՝ «ՀԺ»-ի այսօրվա համարում

Tekali Taxi