Գլխավոր / Հայաստան / Արգիշտի Կիվիրյանի գործի նախաքննությունն ավարտվել է

Արգիշտի Կիվիրյանի գործի նախաքննությունն ավարտվել է

Armenia Today լրատվական գործակալության համակարգող, ակտիվիստ Արգիշտի Կիվիրյանի դեմ հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Այս մասին  Կիվիրյանին հայտնել են ՀՔԾ-ում:

Ակտիվիստի փաստաբան Լուսինե Սահակյանն Epress.am-ի հետ զրույցում ասել է, որ սա նշանակում է, որ գործը մտնում է հաջորդ փուլ, և այժմ կողմը պետք է ծանոթանա  գործի նյութերին, անի միջնորդություններ, որից հետո, եթե դատախազը հաստատի գործը և այն ուղարկվի դատարան, կնշանակվի դատական նիստ:

Հիշեցնենք, որ Արգիշտի Կիվիրյանի նկատամամբ մեղադրանք է առաջարդրվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) և 333-րդ հոդվածի 2-րդ մասով` կեղծ մատնություն:

Կիվիրյանը ոստիկանների բռնություններից տուժել էր Կոմիտաս 5-ում քաղաքացիական ակցիաներին մասնակցելիս և այդ մասին հաղորդում էր ներկայացրել, սակայն իր դիմումի հիման վրա գործ չի հարուցվել: