Գլխավոր / Հայաստան / Ռուսաստանն ու Հայաստանը կհամագործակցեն միջուկային անվտանգության ոլորտում

Ռուսաստանն ու Հայաստանը կհամագործակցեն միջուկային անվտանգության ոլորտում

ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը «Ռոսատոմ»-ին հանձնարարել է ՌԴ կառավարության անունից Հայաստանի կառավարության հետ միջուկային անվտանգության ոլորտում համագործակցության մասին համաձայնագիր ստորագրել, հայտնում է Rosbalt.ru կայքը:

«Հանձնարարել «Ռոսատոմ» ատոմային էներգիայի պետական կորպորացիային ՌԴ ԱԳՆ-ի և «Ռոստեխնադզոր»-ի հետ համատեղ բանակցություններ անցկացնել հայկական կողմի հետ ու պայմանավորվածության հասնելու դեպքում ՌԴ կառավարության անունից ստորագրել նշված համաձայնագիրը»,- ասվում է վարչապետի հանձնարարականի մեջ, որը հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալում։

Համաձայնագրի նախագծում ասվում է, որ կողմերը համագործակցություն են իրականացնում «Հայաստանի Հանրապետության միջուկային անվտանգության ենթակառուցվածքի կատարելագործման նպատակով՝ հայկական ատոմային էլեկտրակայանի շահագործման ու նոր էներգաբլոկների շինարարության հետ կապված»։

Այդ ուղղությամբ աշխատանք է տարվելու Ատոմային էներգիայի միջազգային գործակալության առաջարկությունների համաձայն:

Ենթադրվում է, որ համագործակցությունը կզարգանա մի քանի ուղղություններով, այդ թվում՝ նորարարական միջուկային էներգետիկ սարքավորումների մշակման ոլորտում: 

Tekali Taxi