հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Հայաստան / Վճռաբեկը կանգնեց գծատիրոջ կողքին․ երթուղայինի վարորդը դիմելու է ՄԻԵԴ

Վճռաբեկը կանգնեց գծատիրոջ կողքին․ երթուղայինի վարորդը դիմելու է ՄԻԵԴ

Երևանի թիվ 98 երթուղու նախկին վարորդ Հայկ Գասպարյանը, ով երեք տարի պայքարում է ընդդեմ գծատիրոջ և երկու ատյանի դատարաններում գործը շահել է, երեկ պարտվել է Վճռաբեկ դատարանում: Այս մասին այսօրվա համարում գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը:

Դատարանը բեկանել է Վերաքննիչ դատարանի՝ հօգուտ Գասպարյանի որոշումը և գործը հետ ուղարկել նոր քննության: Այսպիսիով՝ երթուղին սպասարկող «էս Թի տրանս մոբիլ» (պատկանում է գործածար Սամվել Թադևոսյանին) ընկերությունն առնվազն մի որոշ ժամանակ ևս վարորդին չի վճարի նրա վաստակած 1 միլիոն 300 հազար դրամը: Ի դեպ, վարորդի պահանջն ավելի մեծ էր, սակայն առաջին և երկրորդ ատյանի դատարանները դրական որոշում էին կայացրել միայն վերջին երեք տարվա աշխատավարձի մասով։

Այժմ մերժում ստանալով Վճռաբեկ դատարանից՝ Հայկ Գասպարյանը մտադիր է դիմել Մարդու իրավուքնների եվրոպական դատարան (ՄԻԵԴ):

Նշենք, որ ավելի վաղ «ՀԺ»-ի հետ զրույցում վարորդը պատմել էր աշխատանքային ծանր պայմանների մասին։

Գծում վարորդների 80 տոկոսը տոկոսների տակ ճռում են: Ես բարկացա, հելա ոտի», – ասել է Գասպարյանը: