Home / Հայաստան / Ակտիվիստներին հետևել են ոստիկան ներկայացած քաղաքացիական հագուստով անձինք

Ակտիվիստներին հետևել են ոստիկան ներկայացած քաղաքացիական հագուստով անձինք

Այսօր առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցին ընդառաջ կազմակերպված ակցիաների շրջանակում քաղաքացիական ակտիվիստներ Անի Կաղինյանը և Նանե Մինասյանը Ավանում՝ Աճառյան փողոցի վրա գտնվող վերգետնյա անցումի վրա պաստառ են կախել «Ինքնիշխան Հայաստան» գրությամբ։ Դրա կողքին ակտիվիստները սև սապոգ են ամրացրել:

Ակցիան անցկացվել է վաղ առավոտյան՝ 07.20-ի սահմաններում, ոչ ոք չի խոչընդոտել դրա անցկացմանը:

Քաղաքացիական հագուստով անձինք, սակայն, հետևել են Կաղինյանին և Մինասյանին:

«Սկսեցին հետևել մեզ, ասացին, որ իրենց մոտ ենթադրություն կա, որ մեզ մոտ պայթուցիկներ կան ու պատրաստվում ենք ինչ-որ բան պայթացնել»,- Epress.am-ին ասել է Նանե Մինասյանը:

Կաղինյանը բացել է պայուսակը, ցույց տվել, որ պայթուցիկ չունի: Ինչևէ, հետևողներն ակտիվիստներին ուղեկցել են մինչև տուն: Կաղինյանը, սակայն, հրաժարվել է տան դուռը բացել՝ ասելով, որ կխոսի անհայտների հետ միայն փաստաբանի ներկայությամբ: Քաղաքացիական հագուստով անձինք պնդել են, որ Կաղինյանը դուռը բացի, և վերջինս որոշել է զանգել Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ: Այս պահին Կաղինյանի մոտ ժամանած ՄԻՊ գրասենյակի Արագ արձագանքման խմբի աշխատակիցները զրուցում են ոստիկան ներկայացածների հետ: 

Tekali Taxi