Home / Հայաստան / Պարզ չէ՝ արդյոք Հայաստանի համար իրանական գազը ռուսականից թանկ է․ դեսպան

Պարզ չէ՝ արդյոք Հայաստանի համար իրանական գազը ռուսականից թանկ է․ դեսպան

Իրանից Հայաստան գազ մատակարարելու դեպքում կանխիկ գինը կախված կլինի պայմանավորվածությունից։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է Հայաստանում Իրանի դեսպան Մուհամադ Ռեիսին։ Նա հավելել է, որ դեռևս պարզ չէ՝ արդյոք իրանական գազն ավելի թանկ կլինի ռուսականից։

Նա նաև նշել է, որ Հայաստանի իշխանությունները Իրանի հետ գազի գնի վերաբերյալ երբեք քննարկում չեն վարել՝ հավելելով, որ խոսքը ոչ թե գազ էլեկտրաէներգիայի դիմաց ծրագրի, այլ սպառողների համար կանխիկով գազ գնելու մասին է։

Ռեիսի խոսքով՝ Իրանը գազը վաճառում է միջազգային գներով, սակայն բարեկամ երկրների համար գազի գինը կարող է նվազեցնել։

Tekali Taxi