Home / Հայաստան / Վանաձորի քաղաքապետն իր բարեկամներին մանկապարտեզների տնօրեններ է նշանակել

Վանաձորի քաղաքապետն իր բարեկամներին մանկապարտեզների տնօրեններ է նշանակել

Վանաձորի ավագանու դեկտեմբերի 4-ի նիստում հաստատվել են քաղաքի 4 մանկապարտեզների տնօրենների պաշտոնում քաղաքապետ Սամվել Դարբինյանի ներկայացրած թեկնածուները:

Ինչպես հաղորդում է NEWS.am-ի Վանաձորի թղթակիցը, դրանցից մեկում տնօրեն է նշանակվել Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանի դուստրը` Աննա Դարբինյանը, մյուսում՝ նրա եղբոր դուստրը` Ալլա Դարբինյանը, 3-րդում՝ նրա աներձագի կինը` Գայանե Սարգսյանը, չորրորդում՝ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Կարեն Սարիբեկյանի դուստրը` Արփինե Սարիբեկյանը:

Tekali Taxi