Home / Հայաստան / Քաղաքացիական պայմանագիրը կարող է կուսակցություն դառնալ

Քաղաքացիական պայմանագիրը կարող է կուսակցություն դառնալ

Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած Քաղաքացիական պայմանագիրը ապագայում հրավիրելու է համագումար, որին մասնակցելու են պայմանագիր կապած բոլոր քաղաքացիները, և այդ համագումարին հնարավոր է՝ նախաձեռնությունը վերածվի կուսակցության: Այս մասին այսօր «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ հայտարարել է պայմանագրի կառավարման խորհրդի անդամ Լենա Նազարյանը: Նա ասել է, որ եթե նույնիսկ կուսակցություն ձևավորվի, դա որոշվելու է պայմանագրի բոլոր անդամների և ոչ թե պայմանագրի նախաձեռնողի կողմից: Նազարյանի խոսքով՝ եթե ձևավորվի կուսակցություն, կառավարման խորհուրդը կլուծարվի:

Բանախոսին հարցրել են, թե ում է իքնը պատկերացնում որպես երկրի նախագահ: Նազարյանը պատասխանել է, որ պատկերացնում է յուրաքանչյուրին, ով կընտրվի ժողովրդի կողմից:

Քաղաքացիական պայմանագրի անդամը նաև խոսել է «Նախախորհրդարան» նախաձեռնության և Քաղաքացիական պայմանագրի տարբերությունների մասին: Նազարյանն ասել է, որ իր համար դժվար է պատկերացնել՝ ինչպես է «Նախախորհրդարանը» պատրաստվում իշխանափոխություն կատարել, քանի որ իր համար կարևոր է ընտրությունների ճանապարհով իշխանափոխություն իրականացնելը: 

Tekali Taxi