Այսօր Ազատության հրապարակում մեկնարկել է «Լապլանդիայից եկած» Ձմեռ պապիկների երթը, որի ընթացքում վերջիններս շնորհավորում էին Հայաստանի քաղաքացիներին Նոր տարվա կապակցությամբ ու հայտնում, որ իրենք ևս դեմ են կենսաթոշակային պարտադիր վճարներին: Ձմեռ պապիկների ակցիան կազմակերպել էին «Դեմ եմ» նախաձեռնութան անդամները: Ակցիայի մասնակիցները թռուցիկներ և քաղցրավենիք էին բաժանում անցորդներին և տեղեկացնում, որ դեկտեմբերի 17-ին տեղի է ունենալու մեծ հանրահավաք։
Հիշեցնենք, որ օրենքը ուժի մեջ է մտնելու 2014 թվականի հունվարից։ Ըստ օրենքի՝ քաղաքացիներն իրենց եկամուտների 6.6-13 տոկոսը պետք է տրամադրեն ոչ պետական ֆոնդերի: Նախաձեռնության անդամները կոչ են անում գոնե մեկ տարով հետաձգել համակարգի կիրառումը: