Home / Հայաստան / «Նախախորհրդարանը» կանցկացնի այլընտրանքային օրենսդիրի ընտրություններ

«Նախախորհրդարանը» կանցկացնի այլընտրանքային օրենսդիրի ընտրություններ

Մի քանի ամսվա ընթացքում «Նախախորհրդարան» շարժումը ժողովրդական հանրաքվեի միջոցով ստեղծելու է այլընտրանքային օրենսդրական մարմին՝ ընտրության ներկայացնելու մի քանի տասնյակ մարդկանց անուներ: Այս մասին այսօր Ազատության հրապարակում հավաքի ժամանակ Epress.am-ի հետ զրույցում ասել է «Նախախորհրդարանի» անդամ, ռեժիսոր Տիգրան Խզմալյանը: Նրա խոսքով՝ դա լինելու է առաջին քայլը՝ ռեժիմից հնարավորինս անցնցում եղանակով ազատվելու ճանապարհին:

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած Քաղաքացիական պայմանագրին՝ Տիգրան Խզմալյանն ասել է, որ չի բացառում համագործակցությունն այդ ուժի հետ, սակայն նշել է սկզբունքային տարբերություն՝ «Նախախորհրդանը» չի սպասելու մինչև 2018 թվականի ընտրությունները և չի ճանաչում որևէ ընտրություն, որը կազմակերպվում է գործող ռեժիմի կողմից:

1khzmalyan

2khzmalyan

3khzmalyan

4khzmalyan