2026 թ. մայիս 20, չորեքշաբթի
Epress

Հայաստանի ավտոճանապարհներին մերկասառույց է, Թթու ջուր-Նավուրը փակ է

Դեկտեմբերի 16-ին` ժամը 09:10-ի դրությամբ, Հայաստանում բաց են միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները, հաղորդում է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը:

Թալինի, Արթիկի, Ախուրյանի, Աշոցքի, Աշտարակի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Ստեփանավանի, Տաշիրի, Եղվարդի, Կոտայքի, Սևանի, Դիլիջանի, Գավառի, Սիսիանի, Գորիսի ավտոճանապարհներին և Սելիմի լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է:

Սաստիկ բքի և անբավարար տեսանելիության պատճառով փակ է Թթու ջուր - Նավուր ավտոճանապարհը:

Եղանակային դժվարություններից խուսափելու համար նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս ժամը 17:00-ից մինչև 7:00-ն առանց խիստ անհրաժեշտության չօգտվել Թթու ջուր - Նավուր ճանապարհից: