հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Հայաստան / Պատգամավոր․ «Էրդողանը 200 հազար հայերի վերադարձնում է Թուրքիա»

Պատգամավոր․ «Էրդողանը 200 հազար հայերի վերադարձնում է Թուրքիա»

Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Օքթայ Վուրալը պնդում է, որ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կուսակցությունը մտադիր է Թուրքիայում ընդունել 200 000 հայերի ու նրանց ապահովել հողով։ Այս մասին հայտնում են թուրքական ԶԼՄ-ները։

Պատգամավորը հայտարարել է, որ Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն Հայաստան կատարած այցի ժամանակ իրեն հայի պես էր պահում։

«Թուրքիայի շահերը պաշտպանելու փոխարեն՝ նախարարը դավաճանեց թուրք ժողովրդի պատմությունը։ Էրդողանի «Արդարություն և զարգացում» կուսակցությունը պատրաստվում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը։ Կարծում եմ՝ կուսակցությունը մտադիր է Թուրքիա բերել 200 000 հայ ու նրանց հող տալ»,- հայտարարել է Վուրալը։

Հիշեցնենք, որ Դավութօղլուն Երևան իր այցից առաջ լրագրողների հետ զրույցում ասել էր, որ «հայերի բռնի տեղահանությունն անմարդկային քայլ էր»։