Ազգային Ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը որոշել է հետաձգել Հայաստանի և Ռուսաստանի միջև կնքված համաձայնագրի վավերացման մասին քվեարկությունը մինչև երկուշաբթի։ Հայաստանի և Ռուսաստանի միջև կնքված համաձայնագրի համաձայն, «ՀայՌուսգազարդ» ընկերության ՀՀ կառավարությանը պատկանող բաժնետոմսերի 20 տոկոսն անցնում է ռուսաստանյան «Գազպրոմին»։
Աբրահամյանը մինչ իր որոշման մասին հայտարարելը մի քանի անգամ պատգամավորներին հրավիրել է դահլիճ, սակայն ՀՀԿ-ական պատգամավորների թիվը բավարար չափով չի ավելացել։ Իշխող կոալիցիային՝ ՀՀԿ-ին և ՕԵԿ-ին, համաձայնագիրը վավերացնելու համար անհրաժշետ է 66 «կողմ» ձայն։ ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն և «Ժառանգությունը» հայտարարել են, որ դեմ են քվեարկելու, իսկ ԲՀԿ-ն ասել է, որ չի մասնակցելու քվեարկությանը։