Home / Հայաստան / Հայաստանում ավելի հաճախ ամուսնալուծվում են վաղ տարիքում ամուսնացածները

Հայաստանում ավելի հաճախ ամուսնալուծվում են վաղ տարիքում ամուսնացածները

2010 թվականից ի վեր Հայաստանում ամեն տարի ամուսնալուծությունների գործերով դատական հայցերի թիվն աճում է: Եթե 2010 թվականին դատարաններ է բերվել 1707 նման բողոք, ապա 2012 թվականին՝ 1861, իսկ այս տարվա միայն առաջին կեսին՝ 904: Այս վիճակագրական տվյալները Epress.am-ին տրամադրել է փաստաբան Կարեն Աղաջանյանը:

Նրա խոսքով՝ ավելացել է նաև ամուսնալուծություններով ալիմենտ պահանջողների թիվը: Վիճակագրությունը ցույց է տալիս նաև, որ դեպքերի 90 տոկոսը վաղ ամուսնություններով (մինչև 20 տարեկան) ընտանիք կազմած զույգերի ամուսնալուծություններ են:

Կարեն Աղաջանյանի խոսքով՝ ամուսնալուծությունների թվի աճի հիմնական պատճառը սոցիալական վիճակի վատթարացումն է, արտագաղթը և այն, որ երեխաներին երկրից դուրս տանելու համար փաստացի առանձին ապրող զույգերը դիմում են դատարան:

Փաստաբանը նշել է, որ ավելացել է նաև ծնողական իրավունքներից զրկելու դատական գործերի թիվը, ինչպես նաև սկսել է կիրառվել ամուսնական պայմանագիր կնքելու պրակտիկան, որը միայն ամուսնալուծության դեպքում գույքի բաժանում է նախատեսում: 

Tekali Taxi