Վթարի ենթարկված ԱԺ պատգամավոր, երգչուհի Շուշան Պետրոսյանի մոտ առկա է գանգուղեղային տրավմա, նրա առողջական վիճակը գնահատվում է կայուն։ Այս մասին News.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Առողջապահության նախարարության գլխավոր անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ Անատոլի Գնունին:
Նրա խոսքով՝ երգչուհին գտնվում է «Նաիրի» բժշկական կենտրոնի Վերակենդանացման բաժանմունքում: Առայժմ Շուշան Պետրոսյանը պետք է մի շարք հետազոտություններ անցնի: «Նա խոսում է, գիտակցությունը տեղն է, Վերակենդանացման բաժանմունքի հիվանդ չէ, ուղղակի նման դեպքերում պահում ենք Վերակենդանացման բաժանմունքում, որպեսզի հսկողության տակ լինի»,- նշել է Անատոլի Գնունին:
Նա նաև տեղեկացրել է, որ վթարի հետևանքով իրենց մոտ, բացի Շուշան Պետրոսյանից, տեղափոխվել է ևս երկու հոգի, որոնք հրաժարվել են հոպիտալացումից։
Հիշեցնենք, որ վթարը տեղի է ունեցել այս գիշեր՝ ժամը 00։10-ին, Երևանի կենտրոնում՝ Գրիգոր Լուսավորիչ- Իտալիայի փողոցների խաչմերուկում։ Ֆրանսիայի դեսպանատան հարևանությամբ բախվել են Երևանի բնակիչներ 38-ամյա Էդուրադ Տոնոյանի վարած Toyota մակնիշի և 58-ամյա Արամ Հովհանեսյանի վարած Reno մակնիշի ավտոմեքենաները։