Վանաձոր-Ստեփանավան ճանապարհին 37-ամյա տղամարդուն մեքենայի մեջ դանակահարած անձը հայտնաբերվել է, հայտնում է ոստիկանությունը։ Ավելի վաղ ոստիկանությունը տեղեկացրել էր, որ հունվարի 8-ին, ժամը 15.30-ին ահազանգ էր ստացվել, որ Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհին՝ մատուռի մոտ, ավտովթար է տեղի ունեցել:
Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհի 1-ին կլիոմետրին ոստիկանությունը ճամփեզրից դուրս հայտնաբերել էր «Պեժո» մակնիշի ավտոմեքենա, վարորդի նստելատեղին` 37-ամյա Մհեր Գրիգորյանի դիակը` կրծքավանդակի և ձախ ազդրի շրջանի կտրած-ծակած վնասվածքներով:
Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (Սպանություն) հարուցվել է քրեական գործ:
Ոստիկանության փոխանցմամբ՝ պարզվել է, որ Գրիգորյանին, նրան պատկանող ավտոմեքենայի մեջ, դանակով հարվածել և սպանել է 36-ամյա ծնված Արամ Ս.-ն, որը տվել է ինքնախոստովանական ցուցմունք:
Արամ Ս.-ն ձերբակալված է: