Հունվարի 10-ին` 21:00-21:30-ի սահմաններում, «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում մահացել է դատապարտյալ, 38-ամյա Արթուր Գևորգյանը: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վերջինս խուլիգանություն կատարելու համար դատապարտվել էր 4 տարվա ազատազրկման, որից 3,5 տարի պատիժն արդեն կրել էր: Ըստ նախնական տեղեկությունների՝ մահվան պատճառը սրտի անբավարարությունն էր։
Shamshyan.com-ի տեղեկություններով` դատապարտյալի համար բժիշկը ժամանել է 2 ժամ ուշացումով, ու եթե ժամանակին բժշկական օգնություն ցուցաբերեին, հնարավոր էր նրա կյանքը փրկել: