Դեկտեմբերի 28-ին «Ցեղակրոն» կուսակցության նախագահ, քաղբանտարկյալ Շանթ Հարությունյանի հետ հացադուլ սկսած 2 կալանավորված քաղաքացիները՝ Լիպարիտ Պետրոսյանը և Վահե Մկրտչյանը, հունվարի 11-ին դադարեցրել են հացադուլը: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում հայտնել են Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության լրատվական վարչությունից:
Նոյեմբերի 5-ին կալանավորված ևս 4 քաղբանտարկյալներ՝ Ալեք Պողոսյանը, Ավետիս Ավետիսյանը, Ալբերտ Մարգարյանը և Միսակ Առաքելյանը, շարունակում են հացադուլը:
Հիշեցնենք, որ Շանթ Հարությունյանը դուրս էր եկել հացադուլից հունվարի 10-ին՝ «Դատապարտյալների հիվանդանոցում», որտեղ նա տեղափոխվել էր առողջության վատացման պատճառով:
Շանթը Հարությունյանը և նրա ընկերները պահանջում են հանել հարազատների հետ տեսակցությունների և հեռախոսազանգեր կատարելու արգելքը։