Գլխավոր / Հայաստան / Արթուր Բաղդասարյանը բյուջեի գումարներն ուղղում է ընտանեկան բիզնեսի բարգավաճմանը․ թերթ

Արթուր Բաղդասարյանը բյուջեի գումարներն ուղղում է ընտանեկան բիզնեսի բարգավաճմանը․ թերթ

Անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը չի զլացել ՀՀ պետական բյուջեի միջոցներն իր ընտանեկան բիզնեսի բարգավաճմանն ուղղելու հարցում, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։

Թերթին հայտնի է դարձել, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան նախորդ տարվա նոյեմբերի 8-13-ը Հայաստան կատարած այցի ժամանակ իր ողջ պատվիրակությամբ օթևանել է Երևանի Կորյունի փողոցում գտնվող «Իմպերիալ պալաս» հյուրանոցում․ որը, ըստ մամուլի հրապարակումների, պատկանում է Արթուր Բաղդասարյանի եղբորը։

Բորդյուժայի հյուրանոցային ծախսերը՝ ավելի քան 540 հազար դրամի չափով, Ազգային անվտանգության խորհուրդը հոգացել է ՀՀ պետական բյուջեի միջոցներից։

«Փաստաթղթերից պարզ է դառնում, որ նշված գումարից 120 հազար դրամը ծախսվել է հյուրանոցային ծառայությունների մատուցման, իսկ ավելի քան 420 հազար դրամը՝ սննդի ծառայության համար», – գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում