Home / Տեսանյութեր / Հայաստան-Իրան սահմանին ռեկորդային քանակությամբ հերոին են առգրավել (թարմացված)

Հայաստան-Իրան սահմանին ռեկորդային քանակությամբ հերոին են առգրավել (թարմացված)

Հունվարի 17-ին Մեղրիի մաքսատանը մաքսային ծառայության աշխատակիցները Իրանից Հայաստանի տարածքով դեպի Վրաստան ուղևորվող բեռնատարի հատուկ հարմարեցված թաքստոցում 927 կգ հերոին են հայտնաբերել։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնը։

Նման քանակի թմրամիջոց տարածաշրջանում հայտնաբերվում է առաջին անգամ:

ՀՀ Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 215-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (մաքսանենգություն)։ Ձերբակալվել է բեռնատարի վարորդ, 60-ամյա Վրաստանի քաղաքացի Ավթանդիլ Մարտիաշվիլին։ Բացի դա, իրավապահները Երևանում ձերբակալվել են Թուրքիայի քաղաքացի Օսման Ուգուրլուին, ով համարվում է թմրանյութի տեղափոխման կազմակերպիչներից մեկը։