2026 թ. մայիս 20, չորեքշաբթի
Epress

Ոչ կոալիցիոն ուժերը փաստաթուղթ են մշակում կառավարությանն անվստահություն հայտնելու համար

Այսօր Աժ-ում տեղի է ունենալու խորհրդարանական ոչ կոալիցիոն ուժերի՝ ՀԱԿ, ԲՀԿ, ՀՅԴ և «Ժառանգություն» խմբակցությունների ներկայացուցիչների հերթական հավաքը, որի ժամանակ նրանք քննարկելու են համատեղ պայքարի մարտավարությունը, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։

Թերթի աղբյուրների փոխանցմամբ՝ չորս խմբակցություններն առաջիկայում պատրաստվում են հանդես գալ կառավարությանն անվստահություն հայտնելու նախաձեռնությամբ, բայց դա կանեն ոչ թե փետրվարի 3-ին մեկնարկելիք քառօրյայի ժամանակ, այլ ավելի ուշ։

Այս օրերին խմբակցությունների մասնագետներն աշխատում են համապատասխան փաստաթղթի վրա, նրանք ծրագրել են կառավարության անվստահության հիմքում դնել իր իրավասության ներքո գտնվող բոլոր ոլորտներում գրանցված ձախողումները՝ արտագաղթի, աղքատության ու գործազրկության աճ, տնտեսության քայքայում, ներդրումների նվազում, գազային համաձայնագրեր և այլն։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում