հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Հայաստան / Նոր պետական դրոշների համար 80 միլիոն ծախսելն արդարացված է․ Երևանի փոխքաղաքապետ

Նոր պետական դրոշների համար 80 միլիոն ծախսելն արդարացված է․ Երևանի փոխքաղաքապետ

Երևանի քաղաքապետարանի բյուջեից 80 միլիոն դրամ կծախսվի մայրաքաղաքում պետական դրոշները նորերով փոխարինելու համար, և այդ հատկացումն արդարացված է։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը։

Նա նշել է, որ դրոշները փոխարինելը նաև «Պետական դրոշի մասին» օրենքի պահանջ է, և դրանք պետք է ներկայացված լինեն մայրաքաղաքում գտնվող պետական, քաղաքական նշանակություն ունեցող շենքերի, պետական հաստատությունների վրա։

Արեյանը նշել է, որ աշխարհի շատ քաղաքներին է բնորոշ «տարբեր վայրերում պետական դրոշներ տեղադրել»։