հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Հայաստան / ՍԴ-ն կասեցրեց կենսաթոշակային համակարգի գործողությունը մինչև հարցը քննելը

ՍԴ-ն կասեցրեց կենսաթոշակային համակարգի գործողությունը մինչև հարցը քննելը

ՀՀ Սահմանադրական դատարանը քիչ առաջ որոշում է կայացրել կասեցնել Կուտակային կենսաթոշակային պարտադիր համակարգի մասին օրենքի գործողությունը մինչև դրա սահմանադրականության հարցին անդրադառնալը: Այս մասին Epress.am-ին հայտնել են Սահմանադրական դատարանի մամուլի ծառայությունից։

Հիշեցնենք, որ Սահմանադրական դատարանը հարցը քննելու է մարտի 28-ին։ Օրենքը կասեցնելու պահանջով ՍԴ-ին էին դիմել ԱԺ ոչ կոալիցիոն 4 խմբակցությունները՝ «Ժառանգությունը», ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն, ԲՀԿ-ն։