Խաղաղարար նախաձեռնությունների կովկասյան կենտրոնը ակցիա է կազմակերպել՝ ի պաշտպանություն սահմանամերձ հայկական գյուղի բնակիչ Մամիկոն Խոջայանի, ով հունվարի 28-ին գերի է ընկել Ադրբեջանում։
Ակցիայի պոտենցիալ մասնակիցները կարող են էլ․ փոստով կամ կապի այլ միջոցներով իրենց անունից միջնորդագրի տեքստն ուղարկել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։
ՄԻՋՆՈՐԴԱԳԻՐ՝ Ի ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ ՄԱՄԻԿՈՆ ԽՈՋԱՅԱՆԻ
Ես մտահոգված եմ Հայաստանի քաղաքացի՝ Տավուշի մարզի Բերդի շրջանի Վերին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ Մամիկոն Խոջայանի ճակատագրով։ Խոջայանին հունվարի 28-ին գտել են Ադրբեջանի Ալիբեյլի գյուղի բնակիչներն ու հանձնել զինվորականներին։
Ես հիմքեր ունեմ մտածելու, որ Մամիկոն Խոջայանը սահմանը պատահմամբ է հատել, ու դա հնարավոր է դարձել երկու պետությունների Զինված ուժերի՝ շփման գծին ոչ պատշաճ վերահսկողություն իրականացնելու պատճառով։
Պահանջում եմ (կամ «խնդրում»՝ կախված Ձեր քաղաքացիությունից) ձեռնարկել բոլոր հնարավոր միջոցառումներն ու Խոջայանին արագ կերպով վերադարձնել իր հայրենի գյուղ։
Կանխավ շնորհակալություն
Հարգանքով,
Անուն Ազգանուն