ՀՀ կառավարության այսօրվա նիստում որոշվել է 10 միլիոն դրամ հատկացնել Մաքսային միության ճանապարհային քարտեզն իրականացնելու նպատակով Հայաստան ժամանած աշխատանքային խմբերի ծախսերը հոգալու համար։
Նշենք, որ նախագիծը կառավարությանն է ներկայացրել ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Կարինե Մինասյանը և ընդգծել, որ սեմինարների և կոնսուլտացիաների պատշաճ իրականացման համար Հայաստան են ժամանելու տարբեր աշխատանքային խմբեր։
«Այս ամենի համար անհրաժեշտ են ֆինանսական միջոցներ, դրանց հաշվին կազմակերպվելու են բոլոր աշխատանքային խմբերի աշխատանքները», – ասել է փոխնախարարը։