Home / Հայաստան / Հայաստանում 10-15 աստիճանով կցրտի․ սպասվում է ձյուն

Հայաստանում 10-15 աստիճանով կցրտի․ սպասվում է ձյուն

Հունվարի 30-ի երեկոյան ժամերից և 31-ի գիշերը Հայաստանի ողջ տարածքում սպասվում է ձյուն, առանձին հատվածներում` բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն, ճանապարհներին` մերկասառույց: Այս մասին հայտնում է ԱԻՆ-ը։

Հունվարի 31-ին, փետրվարի 3-ին շրջանների զգալի մասում, 1-ին՝ առանձին շրջաններում, 2-ին՝ արևելյան շրջաններում սպասվում են տեղումներ:

Փետրվարի 4-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ:

Օդի ջերմաստիճանը հունվարի 31-ին և փետրվարի 1-2-ին աստիճանաբար կնվազի՝ 10-15 աստիճանով։

Երևանում հունվարի 31-ին, փետրվարի 1-ին, 3-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է ձյուն, 2-ին հնարավոր են տեղումներ, 4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։