Home / Հայաստան / Լևոն Զուրաբյանը բացատրել է՝ ինչու է ՀԱԿ-ը դուրս գալիս «գազային» հանձնաժողովի քննարկումներից

Լևոն Զուրաբյանը բացատրել է՝ ինչու է ՀԱԿ-ը դուրս գալիս «գազային» հանձնաժողովի քննարկումներից

ՀԱԿ խորհրդարանական խմբակցությունը դուրս է գալիս «Գազային հանձնաժողով» ստեղծելու՝ ԱԺ նախագահի նախաձեռնության քննարկման գործընթացից: Այս մասին հաղորդում է Ilur.am-ը: 

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն կայքի հետ զրույցում ասել է, որ նման որոշման պատճառը ՀՀԿ-ի ապակառուցողական լինելն է:

Հիշեցնենք, որ, մերժելով ոչ կոալիցիոն ուժերի՝ գազի գնի հարցերը բացահայտելու հանձնաժողովի ստեղծման առաջարկը, ՀՀԿ խմբակցությունը՝ ի դեմս ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի, առաջարկել էր այլ ձևաչափով հարցը քննարկել ԱԺ-ում:

Զուրաբյանի խոսքով՝ նման առաջին քննարկմանը ՀՀԿ-ական Դավիթ Հարությունյանը արել է այնպիսի առաջարկներ, որոնք էապես փոխել են ոչ կոալիցիոն ուժերի արած առաջարկների էությունը:

Մանսավորապես, Հարությունյանն առաջարկել է, որ հանձնաժողովի նիստերը դռնփակ լինեն և հանձնաժողովի անդամներն իրավունք չունենան մինչև վերջնական եզրակացության ներկայացումը, առանց հանձնաժողովի որոշման հրապարակել աշխատանքի ընթացքում ձեռք բերված տեղեկությունները:

Նա ընդգծել է, որ հարցը խմբակցություններում քննարկելուց և առաջարկները համաձայնեցնելուց հետո նման առաջարկների արծարծումը նաև բանակցությունների էթիկայի կոպիտ խախտում է:

«Մենք չենք կարող շարունակել բանակցություններն այս թեմայով մի ուժի հետ, որը րոպեն մեկ «փոշմանում է» և փոփոխում է իր դիրքորոշումը, առավել ևս, որ այդ փոփոխությունները ուղղված են հանձնաժողովի գործունեության հրապարակայնության դեմ: <…> Այս պահին Հայ ազգային կոնգրես խմբակցությունը (որոշումը խմբակցությունում ընդունվել է միաձայն), դուրս է գալիս ՀՀԿ-ական մեծամասնության հետ գազի հանձնաժողովի վերաբերյալ բանակցային գործընթացից և հանձնաաժողովի վերաբերյալ իր դիրքորոշումը կհայտնի այն բանից հետո, երբ վերջնական նախագիծը ներկայացվի ԱԺ-ի լիագումար նիստին», – ասել է Զուրաբյանը: 

Հոդվածն ամբողջությամբ՝ այստեղ