հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Հայաստան / Ոսկու շուկայի սեփականատերը տուգանքի պատճառով բարձրացրել է տաղավարների վարձերը․ թերթ

Ոսկու շուկայի սեփականատերը տուգանքի պատճառով բարձրացրել է տաղավարների վարձերը․ թերթ

Արդեն մի քանի օր է, ինչ Երևանի ոսկու շուկայի սեփականատեր Վաղարշ Աբրահամյանը 100 տոկոսով բարձրացրել է ոսկերիչների, թանկարժեք քարի արտադրամասերի տաղավարների վարձերը, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։

Թերթը նշում է, որ «Վաղարշ և որդիներ կոնցեռն» ընկերությունն անցյալ տարվա դեկտեմբերին ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից 65 միլիոն դրամի չափով տուգանվեց։ Շուկայի աշխատակիցները պնդում են, որ այս տուգանքի պատճառով է, որ Աբրահամյանը բարձրացրել է տաղավարների վարձերը և պահանջում է այդպես վճարել իր տուգանքը։

Արդյունքում ոսկերիչներից շատերը փակում են իրենց արտադրամասերն ու հեռանում։ Իսկ այն ոսկերիչները, որոնք ունեն ավել թվով աշխատողներ, սկսել են կրճատումներ անել։ Թերթն ընդգծում է, որ առաջիկայում բարձրանալու է նաև ոսկու վաճառքի տաղավարների վարձի չափը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Լուսանկարը՝ iravaban.net