Home / Հայաստան / Կիևում կանգնեցրել են Սերգեյ Նիգոյանի հուշաքարը

Կիևում կանգնեցրել են Սերգեյ Նիգոյանի հուշաքարը

Մարտի 1-ին Կիևի Գրուշևսկու փողոցում տեղադրել են հուշաքար՝ Սերգեյ Նիգոյանի հիշատակին, հայտնում է Аspekty.net-ը։

Դնեպրոպետրովսկի շրջանի բնակիչ Սերգեյ Նիգոյանը զոհվել է հրազենային վնասվածքից հունվարի 22-ին՝ Կիևի Գրուշևսկու փողոցում։ Նիգոյանը Ուկրաինայի քաղաքացի էր, ընտանիքում՝ միակ երեխան:

Նիգոյանը, ով մասնակցում էր Կիևի կենտրոնում անցկացվող հակակառավարական ցույցերին, սպանվել է իրավապահ մարմինների արձակած հրազենային կրակոցից։

Նշենք, որ Ուկրաինայի կենտրոնում ուժայինների ու ցուցարարների միջև բախումների հետևանքով զոհվել է ավելի քան 80 մարդ։