Home / Տեսանյութեր / Ինչու են առցանց ԶԼՄ-ները 2013-ի վերջին ավելի շատ գրել մարդու իրավունքների մասին․ զեկույց

Ինչու են առցանց ԶԼՄ-ները 2013-ի վերջին ավելի շատ գրել մարդու իրավունքների մասին․ զեկույց

2013 թվականի նոյեմբեր-2014 թվականի հունվար եռամսյակում հայկական առցանց ԶԼՄ-ներում մարդու իրավունքների խախտումների մասին հոդվածների թիվը նախորդ եռամսյակի համեմատ զգալիորեն աճել է: Այս մասին են վկայում eTV-ի (Epress.am-ի և Հելսինկյան ասոցիացիայի համատեղ նախագիծ) համար արված «Սոցիոսկոպ» սոցոլոգիական ՀԿ-ի դիտարկման արդյունքները:

Նշված եռամսյակում դիտարկվող 9 հայաստանյան կայքերում (Epress.am, Tert.am, Lragir.am, News.am, Azatutyun.am, Hetq.am, Galatv.am, Aravot.am, Ilur.am) մարդու իրավունքների ոլորտին վերաբերող 1756 հոդված է գրվել, ինչը 752-ով գերազանցում է նախորդ եռամսյակի ցուցանիշը:

Հոդվածների քանակային բաշխումը ԶԼՄ-ում

 

N

%

Aravot.am

264

15.0

News.am

261

14.9

Galatv.am

255

14.5

Tert.am

220

12.5

Epress.am

209

11.9

Ilur.am

181

10.3

Lragir.am

170

9.7

Azatutyun.am

112

6.4

Hetq.am

84

4.8

Ընդհանուր

1756

100.0

Մարդու իրավունքների ոլորտին վերաբերող հոդվածների թվի աճը թերևս կապված է այն հանգամանքի հետ, որ նշված ամիսներին մի քանի դեպքում ոտնահարվել է խաղաղ հավաքների անցկացման իրավունքը և մեծ թվով քաղաքացիներ տարբեր ակցիաների ժամանակ բերման են ենթարկվել կամ ձերբակալվել։ Մասնավորպես, դեկտեմբերի 2-ին՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի` Հայաստան կատարած այցի օրը բերման է ենթարկվել ավելի քան 100 խաղաղ ցուցարար:

Եռամսյակի հոդվածների թեմատիկ հետազոտությունը ցույց է տվել նաև, որ մեծ թիվ էին կազմում նոյեմբերի 5-ին ձերբակալված Շանթ Հարությունյանի և նրա ընկերների տեսակցության արգելքի, հացադուլի, այլ իրավունքների խախտման մասին, ազատամարտիկ Վոլոդjա Ավետիսյանի ազատման համար բողոքի ակցիաների մասին հոդվածները:

Նշված եռամսյակում մեծ թիվ են կազմել հոդվածները, որտեղ որպես իրավախախտ կողմ նշվել են ՀՀ ոստիկանության ներկայացուցիչները (578 հոդվածում, որը կազմում է ընդհանուր թվի 32.9%): Նախորդ եռամսյակի համեմատ քիչ են հոդվածները, որտեղ իրավախախտ կողմը նշված չէ (14.9%): Պետությունը որպես իրավախախտ կողմ է ներկայացվել կուտակային կենսաթոշակային ակցիաներին վերաբերող հոդվածներում:

Ով է հոդվածներում ներկայացված որպես իրավախախտ կողմ

 

N

%

Ոստիկանություն

578

32.9

Ոչ մի իրավախախտ հերոս

266

14.9

Դատավորներ, դատարաններ

255

14.5

ՀՀ Իշխանություններ, պաշտոնական Երևան

122

6.9

Վարչապետ, կառավարություն, ոչ ուժային նախարարներ

95

5.4

ՀՀ շարքային քաղաքացիներ

75

4.3

ՀՀԿ

41

2.3

ՀՀ Բիզնես ներկայացուցիչներ

70

4.0

Արդարադատության նախարարություն, բանտերի ադմինիստրացիա (քրեակատարողական հիմնարկներ)

65

3.7

ՀՀՊՆ, բանակի սպայական անձնակազմ, զինդատախազ

31

1.8

Պաշտոնյաներ, օլիգարխ-պաշտոնյաներ

18

1.0

Այլ

140

8.3

Ընդհանուր

1756

100.0


Ինչևէ, անփոփոխ է մնացել հոդվածների աշխարհագրության մտահոգությունը՝ իրավախախտումների մասին հոդվածների մեծ մասը վերաբերում են մայրաքաղաքում գրանցվող դեպքերին (74.4%):Եթե նախորդ եռամսյակում լրագրողների իրավունքների ոտնահարման վերաբերյալ ընդամենը 19 հոդված է եղել, այս եռամսյակում այդ թիվը հասնում է 88-ի: Սա պայմանավորված է այն հանգամանքով, որ ուսումնասիրված բոլոր ԶԼՄ-ներն անդրադարձել են Տնտեսագիտական համալսարանում ՀՀԿ-ականների կողմից լրագրողների աշխատանքի խոչընդոտման փաստին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ատենախոսության պաշտպանության ժամանակ:

Զեկույցն ամբողջությամբ՝ այստեղ։