«Դ!եմ եմ» նախաձեռնության անդամները՝ կուտակային կենսաթոշակների դեմ բողոքող մոտ 200 քաղաքացիների հետ միասին, բողոքի ակցիա են անցկացնում Ֆինանսների նախարարության մոտ՝ պահանջելով կատարել Սահմանադրական դատարանի` պարտադիր բաղադրիչի վճարման կասեցման մասին որոշումը։
Նախարարության մայթին պատ կազմած ոստիկանները ակցիայի մասնակիցներին թույլ չեն տվել շենքին մոտենալ, հրել են նրանց, ցուցարարների և ոստիկանների միջև քաշքշուկ է սկսվել, սակայն բողոքողները ճեղքել են ոստիկանական պատն ու անցել շենքի մայթ։ Ոստիկանները, սակայն, ուժով հեռացնել են նրանց։ Մի քանի ակտիվիստ բերման է ենթարկվել։
Ակցիայի մասնակիցները պահանջում են, որպեսզի իրենց մոտ դուրս գա նախարարը կամ նախարարության ներայացուցիչը՝ պարզաբանումներ տալու։