Հայաստանի քաղաքացին, ով հատել է հայ-ադրբեջանական սահմանը, զինծառայող չէ: Այդ մասին News.am-ին հայտնել է Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
Ադրբեջանական haqqin.az կայքը հրապարակել էր գերի ընկած երիտասարդի լուսանկարն ու, հղում կատարելով Turkel TV-ին, հայտնել, որ նա տեղափոխվել է Բաքու: Հաղորդվում է նաև, որ սահմանը հատած անձը 23-ամյա Արսեն Խոջոյանն է:
Հայաստանում այդ լուրը հաստատել են. Արսեն Խոջոյանը Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ է: Գյուղապետ Կամո Չոբանյանի խոսքով՝ Խոջոյանը ոչխարներին էր արածացնում, և չի բացառվում, որ մշուշի մեջ մոլորվել է ու հայտնվել սահմանից այն կողմ:
Հիշեցնենք, որ հուվարի 28-ին Ադրբեջանի սահմանը հատել էր նույն գյուղի բնակիչ, 77-ամյա Մամիկոն Խոջոյանը: Նա հայկական կողմին է վերադարձվել երեք օր առաջ: