Home / Հայաստան / Ոչ կոալիցիոն ուժերը վարչապետին անվստահություն հայտնելու հարցը ԱԺ կմտցնեն ապրիլի վերջին

Ոչ կոալիցիոն ուժերը վարչապետին անվստահություն հայտնելու հարցը ԱԺ կմտցնեն ապրիլի վերջին

Խորհրդարանական ոչ իշխանական չորս ուժերը մտադիր են վարչապետ Տիգրան Սարգսյանին անվստահություն հայտնելու հարցը արտահերթ կարգով մտցնել Ազգային ժողովի ապրիլի 28-ի նիստի օրակարգ, գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը՝ նշելով, որ թերթի ձեռքի տակ է հայտնվել ոչ կոալիցիոն ուժերի ժամանակացույցը։

Թերթը գրում է, որ 4 ուժերը պատրաստվում են մարտի 20-ին վարչապետին անվստահություն հայտնելու վերաբերյալ համատեղ հայտարարությամբ հանդես գալ, իսկ ապրիլի 28-ին, երբ հարցը կբարձրացվի ԱԺ-ում, ցույց անցկացնել Ազգային ժողովի շենքի դիմաց։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում