Թեհրանի նկատմամբ միջազգային պատժամիջոցների կրճատումը կամ դադարեցումը կնպաստի, որ տնտեսական հարաբերությունները Հայաստանի ու Իրանի միջև խորանան: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է Հայաստանում Իրանի դեսպան Մուհամադ Ռայիսին։
Հարցին, թե հաշվի առնելով իրանական տնտեսության բացվելը միջազգային շուկայի առջև՝ հնարավո՞ր է Իրանը նոր առաջարկներ անի Հայաստանին գազի վաճառքի վերաբերյալ, Մուհամադ Ռայիսին պատասխանել է․
«Հնարավոր է: Դա կախված է բանակցություններից: Մայիսին Թեհրանում տեղի ունենալիք հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի նիստում կարող է քննարկվել նաև այդ հարցը»: