ՀՀ հատուկ քննչական ծառայությունը ստացել է ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրված Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցի «Հաղորդում հանցագործության մասին» վերտառությամբ նամակը` այն մասին, որ քաղաքացի Կարեն Գևորգյանն ազատությունից ապօրինի զրկվել է, հայտնում է գերատեսչության պաշտոնական կայքը։
Քաղաքացի Կարեն Գևորգյանը հաղորդում է տվել այն մասին, որ ՀՀ ոստիկանության մարզային վարչության, ԼՂՀ ոստիկանության բաժնի և ԼՂՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի ձերբակալվածներին պահելու վայրի ոստիկանների կողմից փետրվարի 19-ից մինչև փետրվարի 21-ը ինքն ապօրինի ազատությունից զրկված է եղել, իսկ ԼՂՀ ոստիկանության բաժնում իր նկատմամբ բռնություն է գործադրվել:
Վերոհիշյալ հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն: