Epress.am-ի լրագրող Յուրի Մանվելյանը և երգահան, հրապարակախոս Էլմիր Միրզոևը Բաքվից Կիևի Մայդանում հանդիպել են «Աջ հատվածի» տղաների հետ:
Աջ ծայրահեղականների կերպարը, որը ստեղծում է ռուսաստանյան պետական քարոզչամեքենան, չէր համապատասխանում այն տպավորության հետ, որը լրագրողները ստացել են Մայդանի մարտիկների հետ զրույցից:
Ներկայացնում ենք զրույցի տեքստային տարբերակը․
Դմիտրի (Աջ հատվածի ներկայացուցիչ) – Ես ինքս Լվովից եմ։ Լվովն անվանել են ահաբեկչական, բանդերովյան քաղաք, ինչը շատ ցավալի է: Տհաճ էր, երբ ասում էին, որ Լվովը երկու շաբաթ առաջ երկու օր խոսում էր ռուսերեն՝ ի աջակցություն Ղրիմում բնակվող ռուսների։ Ես արդեն բազմիցս ասել եմ, որ Լվովում բնակչության կեսը ռուս է, կեսը՝ ուկրաինացի։ Կարելի է ասել, որ ռուսերեն լեզուն մեզ մոտ ավելի հաճախ է հնչում, քան ուկրաիներենը։
Թե որտեղից է առաջացել այդ կարծիքը՝ չգիտեմ։ Իրականում, ռուսաստանյան հեռուստատեսությամբ հնչածը խենթ անհեթեթություն է։ Թող յուրաքանչյուր լրագրող գա Լվով, ու Լվովում եղած մարդկանց՝մոսկվացիներին, պիտերցիներին, հարցնի՝ դա ճշմարտություն է, թե ոչ։
Իսկ ինչ վերաբերում է նրան, որ մենք պայքարում ենք մեր ժողովրդի իրավունքների համար, մենք ուղղակի կոչվում ենք Ուկրաինա։ Մենք Ուկրաինայի քաղաքացիներ ենք, այլ ոչ՝ ռուսներ, ուկրաինացիներ։
Մենք պարտիզանական պատերազմ վարելու մեծ փորձ ունենք։ Օրինակ, վերջին պայքարը եղել է 61-րդ թվին․ հենց այդ նույն բանդերովցիները պայքարում էին թե Ռուսաստանի, թե Գերմանիայի դեմ․․․ նրանք պայքարում էին իրենց պետության համար։ Իսկ այդ բոլոր հորինվածքներն ու պատմությունները պատմում են, քանի որ վախենում են։ Ու եթե ռուսաստանյան զորքերը մտածում են, որ իրենք այդքան հզոր են․․․այո, դա հզոր բանակ է, մենք բանակ չունենք, կարելի է ասել՝ մեր քաղաքական գործիչները կործանել են այն։ Բայց նրանք խիստ պարտիզանական դիմակայություն կստանան։ Ուկրաինան դրա լուրջ փորձն ունի։ Իսկ քաղաքական գործիչները կարող են գրողի ծոցը գնալ։ Պետք է՝ մարդը ղեկավարի քաղաքական գործչին, այլ ոչ՝ քաղաքական գործիչը՝ մեզ։
Ինչ լինելու է թող՝ լինի։ Նրանց պետք է հասկացնել, որ Գերագույն ռադայի պատգամավորը չպետք է մոդայիկ պաշտոն լինի։
Սուտ է, երբ ասում են, որ ոտնահարվում են ռուսալեզու բնակչության իրավունքները։ Մենք տանն էլ ենք ռուսերեն խոսում։ Ասում են, եթե խանութում խոսես ռուսերեն, քեզ չեն պատասխանի։ Դա անհեթեթություն է։ Մեզ մոտ անցակցվել է ֆուտբոլի Եվրոպայի 2012 թվականի առաջնությունը։ Հարցրեք Լվովում եղած արտասահմանցիներից։
Իսկ թե ինչ են հորինում, ես չգիտեմ։ Նրանք պարզապես Ղրիմում արգելափակել են բոլոր ուկրաինական հեռուսաալիքները, հեռարձակում են միայն ռուսականներն ու ասում են այն, ինչ ուզում են։ Իսկ մեր իշխանությունը դրա դեմ ոչինչ չի անում։
Յուրի (Աջ հատվածի ներկայացուցիչ) – Այսօր այստեղ մի սպա էր եկել իր ընտանիքի հետ ու ասում էր, որ Ղրիմում տեղեկատվական բլոկադա է։ Զինվորները ոչինչ չգիտեն, նրանց ոչինչ չեն ասում։ Նրանք նստած են լռության մեջ։ Միգուցե նրանց պետք է ինչ-որ բան ասե՞լ, հուշե՞լ։
Դմիտրի – Մեր մարդիկ փորձել են գնալ Ղրիմ, նրանց ներս չեն թողել։ Եթե Պուտինը հայտարարել էր, որ Ղրիմում իրենց զորքերը չեն, ապա դրանց պետք էր անմիջապես կոտորել, ոչնչացնել։ Բայց գլխավոր հրամանատարից հրաման չկա, իսկ խեղճ զորքերը չգիտեն՝ ինչ անել։ Ահա՝ ինչպիսինն է մեր կառավարությունը․ նրանք մեր դրոշը պարզապես փոխանցել են այլոց։
Եվս մի կարևոր պահ․ ստորագրվել է ազգային գվարդիայի մասին օրենք։ Ինչ է ստացվում․ այս ազգային գվարդիայում ծառայելու են նույն ներքին զորքերի ու Բերկուտի զինյալները ու ենթարկվելու են ՆԳՆ-ին։ Ոչինչ չի փոխվելու։ Իսկ այստեղ մարդկանց համոզում են, թե այստեղից էլ մարդկանց կըդգրկեն, զինկոմիսարիատում գրանցվածներին էլ։ Բայց ես չգիտեմ, թե ինչպես են այս մարդիկ, ովքեր պայքարել են նրանց դեմ, ծառայելու նրանց հետ մեկ ստորաբաժանման կազմում։ Չգիտեմ, դա անհեթեթություն է։ Պետք է նոր, հասարակ մարդկանց հավաքել, ովքեր չեն ենթարկվում որևէ նախարարության։
Եթե իշխանությունը պետք է գա ժողովրդից, թող գա ժողովրդից։ Իսկ գյուղերի ինքնակառավարման մարմիններում, որտեղ բոլորը միմյանց գիտեն, թող անեն՝ ինչ ուզում են։ Կուսակցությունները սխալ են։ Ամեն մեկն իր քաղաքում, իր գյուղում թող ինքն իրեն ղեկավար լինի։